slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 44 դեպք. Գրանցվել է 9 ավտովթար, մեկ մարդ զոհվել է
211652_close_icon

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 44 դեպք. Գրանցվել է 9 ավտովթար, մեկ մարդ զոհվել է

views-count1715 դիտում article-date 13:08 27-12-2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 26-27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 44 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Հայտնում է ոստիկանությունը ։

Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 7-ական, ընտանեկան բռնության՝ 4, խարդախության՝ 3, զենք-զինամթերքի առգրավման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, սպանության նախապատրաստման, հոգեկան ներգործության, փաստաթղթի կեղծիքի և անձին ապօրինի ազատությունից զրկելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 1 մարդ զոհել է, 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նմանատիպ նյութեր