211652_close_icon
views-count1860 դիտում article-date 23:49 16-11-2022

Հետախուզվողը վերադարձավ Հայաստան և ներկայացավ ոստիկանություն

Ոստիկանության Կենտրոնական և Տավուշի բաժինների քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 15-ին Միներալնիե Վոդի-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանել և Կենտրոնական բաժին է ներկայացել 37-ամյա Վլադիկ Մ.-ն, որը հունիսի 12-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր