211652_close_icon
views-count610 դիտում article-date 23:23 16-11-2022

Մարտունի քաղաքի նորաստեղծ թաղամասերում ավարտին են մոտենում գազաֆիկացման աշխատանքները

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող  սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտին են մոտենում գազաֆիկացման աշխատանքները Իշխան Խաչատրյան եւ Նարեկացի փողոցներում։

Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Մարտունու նորաստեղծ թաղամասերի գազաֆիկացման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 18 միլիոն 600 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է կառուցել 1800 գծամետր երկարության ստորգետնյա գազատար։ 2022 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ շինարարական աշխատանքներն ավարտվել են մոտ 90 տոկոսով։  Ծրագրի իրականացման արդյունքում բնական գազից օգտվելու հնարավորություն կունենան նորաստեղծ թաղամասերի շուրջ 200 տնտեսություններ։

Նմանատիպ նյութեր