876 դիտում
15:39 02-10-2014
Ավարտին են մոտենում մայրաքաղաքի բակերի ասֆալտապատման աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ծրագրով 2014 թվականին ասֆալտապատված բակերի և միջբակային ճանապարհների թիվը կհասնի շուրջ 1000-ի: Ընդհանուր 2 միլիոն քառակուսի մետր ասֆալտապատումից 495 հազար քառակուսի մետրը բաժին է ընկնում ներբակային ճանապարհներին ու բակային տարածքներին: Այս ծավալից ներկայում կատարված է նախատեսվածի շուրջ 95 տոկոսը:
Ապրիլ ամսին մեկնարկած աշխատանքները, ամենայն հավանականությամբ, նախատեսված վերջնաժամկետից` հոկտեմբերի 30-ից էլ շուտ կավարտվեն: Ասֆալտապատման գործընթացում որակական չափանիշները դիտվում են որպես աշխատանքի առաջնահերթություն, հետևաբար համապատասխան կառույցների կողմից ենթարկվում են մշտադիտարկման, իսկ արդյունքների մասին պարբերաբար զեկուցվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ասֆալտապատմանը զուգահեռ, բակերում ընթանում են նաև բարեկարգման այլ աշխատանքներ:
Նմանատիպ նյութեր
1124 դիտում
11:20 26-08-2014
Մայթերի ասֆալտապատման աշխատանքներն ավարտին են մոտենում
3156 դիտում
16:57 08-08-2017
Ընթացքի մեջ են մայրաքաղաքի բակերի նկարազարդման աշխատանքները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
967 դիտում
12:51 11-09-2014
Ավարտին են մոտենում 2014 թվականի ծրագրով նախատեսված հենապատերի հիմնանորոգման աշխատանքները
Այս բաժնից
751 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ
607 դիտում
15:46 30-01-2025
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման նիստին
1714 դիտում
15:39 30-01-2025
Ինչով են զբաղվելու հսկիչները տրանսպորտում փետրվարի 1-ից. քաղաքապետարանից պարզաբանում են