2083 դիտում
14:03 27-06-2019
Տավուշի 10 գյուղերում հրշեջ փրկարարական հենակետերի գազաֆիկացման համար պահուստային ֆոնդից ԱԻՆ-ին հատկացվեց 187,9 մլն դրամ
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց պահուստային ֆոնդից ԱԻՆ-ին հատկացնել 187,9 մլն դրամ՝ Տավուշի մարզի Բերդավան, Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր, Կոթի, Ազատամուտ, Չինարի, Մովսես, Չորաթան, Սարիգյուղ, Ոսկեվան համայնքներում տեղակայված ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության հրշեջ փրկարարական հենակետերի գազաֆիկացման նպատակով:
Հարցը ներկայացրեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ նշելով, որ այդ գումարի մի մասը ծախսվելու է Կոտայքի մարզի Գետարգել համայնքում տեղակայված «Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն» միջկառավարական ոչ առևտրային կազմակերպության տարածքում 0.4 կվտ մալուխային ցանցի և էլեկտրական լուսավորության աշխատանքների կատարման, տարածքի բարեկարգման և ցանկապատի կառուցման, ինչպես նաև 10 դարպասով տեխնիկայի շվաքարանի կառուցման նպատակով:
Նմանատիպ նյութեր
2797 դիտում
14:14 21-05-2020
Պահուստային ֆոնդից 124,9 մլն դրամ հատկացվեց մշակութային օբյեկտների վերանորոգման համար
1653 դիտում
14:41 21-07-2022
Սյունիքի մարզին պահուստային ֆոնդից 312 մլն դրամ հատկացվեց. հայտնի է՝ ինչի վրա է այն ծախսվելու
Այս բաժնից
652 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը
799 դիտում
19:47 31-01-2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում իր անունից տարածվող կեղծ տեղեկության մասին
790 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան