211652_close_icon
views-count673 դիտում article-date 22:31 16-11-2022

2022-ի սեպտեմբերին խմիչքի արտադրությունն աճել է 7․4 տոկոսով

2022-ի սեպտեմբերին խմիչքի արտադրությունը կազմել է 23 մլրդ 971 մլն դրամ, աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 7․4% է։

Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկագրերից։

2022-ի հունվարից սեպտեմբեր ամիսներին ընդհանուր առմամբ խմիչքի արտադրությունը կազմել է 156 մլրդ 597 մլն դրամ։ Աճը 2021-ի հունվար-սեպտեմբերի նկատմամբ 5․7% է։

Նմանատիպ նյութեր