211652_close_icon
views-count1266 դիտում article-date 09:40 02-11-2016

ՏՏ արտադրությունն ու առևտուրը նվազել են 3,2 և 3,9 տոկոսով. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ այս տարվա առաջին 9 ամիսներին տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի թողարկման ծավալները կազմել են 170,1 միլիարդ դրամ: Սա 0,1 տոկոսով զիջում է անցած տարվա նույն ցուցանիշը: Ամենամեծ նվազումը արձանագրվել է ՏՏ արտադրության և առևտրի հատվածում՝ 3,2 և 3,9 տոկոսով: Հեռահաղորդակցության ոլորտում ծառայությունների ծավալը նվազել է 8.3 տոկոսով: Աճ է արձանագրվել միայն ՏՏ ոլորտում մատուցված ծառայությունների ծավալների դեպքում: Նշված ոլորտներում արտադրության մասնաբաժինը կազմում է 0.9 տոկոս, իսկ առևտուրը` 11.4 տոկոս: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր