211652_close_icon
views-count1274 դիտում article-date 17:37 16-11-2022

ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղությանը վերաբերվող իր առաջարկները, սպասում ենք արձագանքին. վարչապետ

Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց խաղաղության պայմանագրի բանակցությունների վերջին զարգացումները։ 

Նրա խոսքով՝ Հայաստանը Վաշինգտոնում Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրին վերաբերվող իր առաջարկները։

«Հայաստանի Հանրապետությունը Վաշինգտոնում ադրբեջանական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրին վերաբերվող մեր առաջարկները։ Սպասում ենք Ադրբեջանի արձագանքներին։ Արձագանքների առումով, այնուամենայնիվ, տեսնում ենք նաև լարվածության որոշակի միտումներ և այդ լարվածությունը կապված է նաև կոնկրետ իրադարձությունների և իրավիճակների հետ»,- ասաց վարչապետը։

Նա ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը հստակ է՝ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքներից 2021 թվականի մայիսի 11-ից առաջ գոյություն ունեցած դիրքեր։

Նմանատիպ նյութեր