1271 դիտում
15:57 16-11-2022
Հուսով եմ՝ այս բանաձեւը կստիպի Բաքվին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ. Արթուր Թովմասյանը՝ Ֆրանսիայի սենատի նախագահի
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը: Ստորեւ ներկայացնում ենք Ֆրանսիական Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեին ուղղված նրա խոսքը.
«Պարոն Նախագահ
Հախուռն ուրախությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց Ֆրանսիայի Սենատի կողմից Ադրբեջանի ագրեսիվ եւ հայատյաց քաղաքականությունը դատապրտող բանաձեւի քվեարկման լուրը:
Իմ գործընկեր պատգամավորների անունից ուզում եմ Ֆրանսիայի Սենատի բոլոր անդամներին եւ Ձեզ անձամբ իմ խորին երախտիքը հայտնել նման աներկբա տեքստի ընդունման համար, որը տրամաբանական շարունակությունն է 2020 թ նոյեմբեր 25-ին Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին ընդունած պատմական բանաձեւի։
Հուսով եմ, որ այս նախաձեռնությունը կնպաստի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղության գործընթացի վերսկսմանը եւ կստիպի Ադրբեջանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ հրաժարվելով ահաբեկչության եւ շանտաժի իր քաղաքականությունից:
Հաճեք ընդունել, պարոն Նախագահ հարգանքներիս հավաստիքը»:

Նմանատիպ նյութեր
2506 դիտում
23:39 10-04-2014
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Ցեղասպանության մասին բանաձեւը. yerkirmedia.am
4458 դիտում
15:36 04-09-2017
BRICS-ի երկրները կոչ են արել դադարեցնել բախումները Եմենում և նստել բանակցային սեղանի շուրջ
10055 դիտում
22:58 01-12-2017
Փհենյանը մեկ պայմանով Վաշինգտոնի հետ կնստի բանակցային սեղանի շուրջ
Այս բաժնից
1240 դիտում
23:48 22-12-2024
Մոլդովան հունվարից դոլարի փոխարեն եվրո կօգտագործի
1153 դիտում
23:04 22-12-2024
Թրամփը Պուտինի հետ հանդիպմանն է սպասում
1663 դիտում
21:07 22-12-2024
Խաղադրույքները երբեք այսքան բարձր չեն եղել. Հայաստանը կարևոր ջրբաժանում է. Վարդան Օսկանյան