211652_close_icon
views-count994 դիտում article-date 14:53 16-11-2022

ԱԽ քարտուղարը Շվեյցարիայի նախկին նախագահի հետ քննարկել է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները

Նոյեմբերի 16-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեհյի հետ: Հայտնում է ԱԽ գրասենյակը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի և Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը տիկին Կալմի-Ռեյի խնդրանքով անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային և դրա հետևանքներին: Քարտուղարը կարևորել է միջազգային գործընկերների հետ դինամիկ զարացող հարաբերությունները:

Կողմերը քննարկել են Ուկրաինայում շարունակվող պատերազմի ազդեցությունը Կովկասի անվտանգային միջավայրի վրա: Ա. Գրիգորյանն անդրադարձել է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքին:

Նմանատիպ նյութեր