912 դիտում
20:53 15-11-2022
Սոցիալական աջակցությունը պետք է նպաստի քաղաքացիների հիմնախնդիրների լուծմանը. Երևանի քաղաքապետ
Անցկացվեց Երևանի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների լուծմանը միտված Երևանի քաղաքապետի սեփական լիազորություններից բխող՝ քաղաքապետին կից գործող սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի հերթական նիստը։
Յոթ վարչական շրջաններից ներկայացվեց սոցիալական աջակցության 12 ծրագրային առաջարկ։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը նշել է, որ, նախքան հարցերն օրակարգ ներառելը, սոցիալական աշխատողները կատարել են տնայցեր, առանձնացրել հիմնախնդիրները։
Խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ընդգծելով սոցիալական ոլորտում համակարգային փոփոխությունների արդյունավետությունը, կարևորել է քաղաքացիների հետ համագործակցված աշխատանքը:
«Նախքան սոցիալական աջակցության տրամադրումը պետք է ոչ միայն ճշգրտենք կարիքները, այլև հստակեցնենք, թե ինչ չափով է այն նպաստելու քաղաքացիների հիմնախնդիրների լուծմանը։ Այստեղ կարևոր է համայնքային սոցիալական աշխատողների դերը»,-նշել է քաղաքապետը:
Նախագծերի վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել նաև նիստին ներկա Երևանի ավագանու անդամները։ Քննարկմամբ եզրակացվեց, որ անհրաժեշտ սոցիալական աջակցություն կտրամադրվի 10 ընտանիքի։
Ծրագրում ընդգրկված են մարտական գործողությունների մասնակիցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, բազմազավակ ընտանիքներ։
Հատկացվող միջոցները կուղղվեն առողջապահական, կրթական ծրագրերին։ Երկու դիմումի առնչությամբ կլինի հավելյալ ուսումնասիրություն։

Նմանատիպ նյութեր
2535 դիտում
15:20 04-03-2020
Իրինա Ղափլանյանը վարել է Սևանա լճի հիմնախնդիրների լուծմանը նվիրված քննարկումը
1078 դիտում
14:51 09-02-2023
Ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունքը կորցրած շուրջ 3000 ընտանիք կշարունակի սոցիալական աջակցություն ստանալ
Այս բաժնից
565 դիտում
20:08 22-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին
571 դիտում
19:56 22-01-2025
ՔԿՀ-ներում ճաշացուցակը կազմելիս հաշվի են առնվում ազգային և կրոնական նախընտրությունները. ԱՆ
961 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան