211652_close_icon
views-count2250 դիտում article-date 21:28 14-11-2022

Ռուսաստանում այսուհետ բանակ կզորակոչվեն նաև այլ քաղաքացիություն ունեցողները. Պուտինը համապատասխան հրամանագիր է ստորագրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանվում է Ռուսաստանի Զինված ուժերում օտարերկրյա քաղաքացիների ծառայության ընդունման կարգը։

Հրամանագիրը հրապարակվել է իրավական ակտերի հրապարակման պորտալում:

Փոփոխությունների համաձայն՝ զինծառայության կարող են զորակոչվել օտարերկրյա պետության քաղաքացիություն, բնակության թույլտվություն կամ մշտական բնակության իրավունքը հաստատող այլ փաստաթուղթ ունեցող քաղաքացիները Փոփոխությունները սահմանում են նաև Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում և զինվորական կազմավորումներում օտարերկրյա քաղաքացիների կողմից խաղաղ պայմաններում զինվորական ծառայության, զինծառայության (պայմանագրի) կնքման և դրա դադարեցման կարգը։

Նմանատիպ նյութեր