786 դիտում
19:24 14-11-2022
Կայացել է Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Նոյեմբերի 14-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:
Նախքան օրակարգային հարցի քննարկումը, հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովի կազմում փոփոխություններ են կատարվել՝ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանին կփոխարինի Դավիթ Գալստյանը:
Նիստին ներկա էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Օրակարգում ««Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն է:
Նախագծով, որը ներկայացրել է ԱՀ ոստիկանապետ, գնդապետ Արտեմ Հարությունյանը, առաջարկվում է՝ օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասում «օրենքով» բառը փոխարինել «օրենքով կամ Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերով։
Օրենքի նախագծի ընդունման արդյունքում հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց իրավունք կվերապահվի ժամանակավոր օգտագործման համար ոստիկանության տարածքային ստորաբաժանումից ստանալ մարտական զենքի առանձին տեսակներ ոչ միայն օրենքով նախատեսված, այլ նաև կառավարության որոշմամբ նախատեսված պարտականությունների կատարման նպատակով:
Պատգամավորների՝ «օրենքով» բառը «օրենսդրությամբ» բառով փոխարինելու մասին առաջարկը ընդունվել է հեղինակի կողմից:
Նախագիծը դրական եզրակացությամբ կներկայացվի ԱԺ հերթական նիստի քննարկմանը:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
478 դիտում
12:53 30-04-2024
Աֆղանստանում վեց մարդ մահացել է մզկիթի վրա հարձակման ժամանակ
397 դիտում
12:40 30-04-2024
ՀՀ դեսպանն ու Սարա Ուիլշոուին քննարկել են հայ-կանադական տնտեսական համագործակցությունը խորացնելու հեռանկարները
496 դիտում
10:03 30-04-2024
Ինդոնեզիայում ժայթքել է Ռուանգ հրաբուխը