Լավրովը Բալիում հոսպիտալացվել է. Associated Press
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է հիվանդանոց՝ Բալիում G20-ի խմբի գագաթնաժողովին ժամանելուց հետո, երկուշաբթի հայտնել են Ինդոնեզիայի իշխանությունները:
Ինդոնեզիայի կառավարության և առողջապահության ոլորտի երեք պաշտոնյաներ Associated Press-ին հայտնել են, որ ռուս դիվանագետը բուժվում է առողջարանային կղզում:
Աղբյուրներից երկուսն ասել են, որ Լավրովը բուժվում է սրտի հիվանդության պատճառով: Պաշտոնյաները հայտնել են, որ նրան տեղափոխել են նահանգի մայրաքաղաք Դենպասարի Սանգլա հիվանդանոց:
Ռուսաստանի դեսպանատան պաշտոնյաներից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել:
Լավրովը Ռուսաստանի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը մասնակցելու է G-20 գագաթնաժողովին, որը մեկնարկում է երեքշաբթի: