211652_close_icon
views-count3325 դիտում article-date 14:09 13-11-2022

«Իր ազգականի հետ մտել ու մորթել է մի ընտանիք. առաջարկս այսպիսի դեպքերի համար վերականգնել մահապատիժը». Զոհրաբյան

Նոյեմբերի 9-ին Պեմզաշենում մոր ու երկու անչափահաս երեխաների դաժան սպանության առաջին միտքն այն էր, որ միայն թուրքը էսպիսի դաժանությամբ կմորթի երիտասարդ կնոջ ու երեխաների։ Այս մասին գրառում է կատարել ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ու հասարակությունը որոշեց, որ սա նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագիրը «նշելու» թուրքի արած ծիսական սպանություն է։

31-ամյա կնոջն ու 12 եւ 8 տարեկան երեխաներին դաժանաբար սպանածը թուրք չի. հայ է, ով իր պես անասուն իր ազգականի հետ մտել ու մորթել է մի ընտանիք։

Կա տեղեկություն, որ 12-ամյա աղջկա հանդեպ էլ սեռական բռնություն է տեղի ունեցել։

Թե սրա ու էն մյուս անասունի հետ ինչ է լինելու բերդում, էկեք չնկարագրեմ։

Բայց հիմա շատ պարզ մի հարց կա՝ կա՛մ էս հարցը վենդետայով պիտի լուծվի՝ արյուն-արյան դիմաց, կա՛մ գործող Քրեական օրենսգրքով առավելագյուն՝ ցմահ ազատազրկումը նման ոճիրի արդար հատուցում չի լինելու։

Առաջարկս, որ պարբերաբար անում եմ, ուժի մեջ է՝ ահա էսպիսի դեպքերի, մանկապղծության ու մի քանի այլ առավել դաժան հանցագործությունների համար վերականգնել մահապատիժը։

Ժամանակին օրենսդրական նախաձեռնություն էի պատրաստել՝ մանկապիղծներին գոնե քիմիական կաստրացիայի ենթարկելու համար, ինչը անգամ չհասավ հանձնաժողովում քննարկման փուլ։

Պատժի թիվ մեկ չափորորշիչը պիտի լինի արդարությունը։

Էս անասունին ու մի ընտանիք մորթած մյուս անասունին ցմահ դատապարտելն ու բերդում «փչացնելը» արդար հատուցում չի լինելու եւ վենդետա լինելու է։

Սրանց պիտի ենթարկել մահապատժի՝ օրենքով»-նշել է նա։

Նշենք, որ Պեմզաշենում կատարված սպանության  գործով երեկ ձերբակալվել է 32-ամյա մի քաղաքացի, որը ինքնախոստովանական ցուցմունք  է տվել, եւս մեկը որոնվում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ոստիկանությունը հսկայածավալ աշխատանքների արդյունքում հայտնաբերել է Պեմզաշեն գյուղի 31-ամյա կնոջ և նրա 2 անչափահաս երեխաներին սպանած կասկածյալին․ վերջինս տեղեկացված է եղել սպանված ընտանիքի նիստուկացին։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր