ԱՄՆ-ում ավիաշոուի ժամանակ երկու ինքնաթիռներ են բախվել իրար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ Տեխաս նահանգում անցկացված ավիաշոուի ժամանակ տեղի է ունեցել երկու ինքնաթիռների բախում։
Ինչպես հաղորդում է Kai Vox News-ը, երկրորդ համաշխարհային պատերազմի B-17 ռմբակոծիչը օդում բախվել է Bell P-63 Kingcobra ինքնաթիռին, ինչից հետո ինքնաթիռի բեկորներն ընկել են մոտակա մայրուղու վրա։
Առայժմ օդաչուների վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական ջոկատները։