ԱՄՆ-ում 2 փոքր ինքնաթիռներ են բախվել իրար և ընկել Խաղաղ օվկիանոսը
Միացյալ Նահանգների Լոս Անջելեսի շրջանում օդային աղետ է տեղի ունեցել, հաղորդում է Rosbalt.ru-ն՝ հղում անելով ABC հեռուստաալիքին:
Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Բախումից հետո 2 ինքնաթիռներն ընկել են Խաղաղ օվլիանոսի մեջ:
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ինքնաթիռների մեջ մարդիկ են եղել: Այժմ նրանց փնտրում են ջրասույզները: Առայժմ հայտնաբերվել են ինքնաթիռներից մեկի համարը և բեկորներ:
Դեռևս պարզ չէ, թե ինքնաթիռներում քանի մարդ է եղել, ինչպես նաև աղետի պատճառը: