211652_close_icon

G20-ի երկրների ղեկավարները չեն մասնակցի Ինդոնեզիայում G 20-ի վեհաժողովի ավանդական համատեղ ֆոտոշարքին՝ ՌԴ ներկայացուցչի ներկայության պատճառով

views-count1158 դիտում article-date 13:19 12-11-2022
G20-ի երկրների ղեկավարները չեն մասնակցի Ինդոնեզիայում G 20-ի վեհաժողովի ավանդական համատեղ ֆոտոշարքին՝ Ռուսաստանի ներկայացուցչի ներկայության պատճառով։

Ըստ The Guardian-ի՝ թեև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է անձամբ մասնակցել G20-ի վեհաժողովին, այդուհանդերձ, երկրների ղեկավարների համատեղ լուսանկարը չի լինի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի պատճառով, ով երկիրը կներկայացնի Պուտինի փոխարեն։

Մասնավորապես, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ավելի վաղ հայտարարել էր, որ Պուտինի ներկայության դեպքում չի մասնակցի պաշտոնական համատեղ լուսանկարին։ Վեհաժողովի մասնակիցները չեն ցանկանում կանգնել նույնիսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողքին։

Նմանատիպ նյութեր