ԱՊՀ երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն կընդունեն ահաբեկչության դեմ միջազգային պայքարի վերաբերյալ
Հոկտեմբերի 16-ին Ղազախստանի Բուրաբայ բնակավայրում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովում համատեղ հայտարարություն կընդունվի ահաբեկչության դեմ միջազգային պայքարի վերաբերյալ: Այդ մասին հայտնում է ԱՊՀ Գործադիր կոմիտեի մամլո ծառայությունը:
Հայտարարության մեջ կնշվի ահաբեկչական խմբավորումներից եկող սպառնալիքներին արդյունավետորեն հակազդելու համագործակցությանն ուղղված ողջ ջանքերի ներդրման մասին:
Ընդհանուր առմամբ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհուրդը կքննարկի 17 փաստաթուղթ, որոնք կվերաբերեն քաղաքական փոխգործակցությանը, հումանիտար համագործակցությանը և անվտանգության ոլորտին: