Աշխարհի առաջնությանը կմասնակցի Հայաստանի 8 սամբիստ
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում նոյեմբերի 11-ին մեկնարկելիք սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 8 մասնակից, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվականը։
Մարզական սամբո. Տիգրան Կիրակոսյան (58 կգ), Մաքսիմ Մանուկյան (64 կգ), Կառլեն Մահինյան (71 կգ), Ալեքսան Ստեփանյան (79 կգ), Դավիթ Գրիգորյան (88 կգ), Արսեն Խանջյան (98 կգ):
Մարտական սամբո. Ավետիք Պողոսյան (79կգ), Արման Ավանեսյան (98 կգ):
Թիմը կգլխավորեն մարզիչներ Վովիկ Խոջայանը և Էռնեստ Միրզոյանը: Մրցավարական հանձնախմբում ընդգրկված է Ազատ Անդրյանը: