211652_close_icon
views-count71023 դիտում article-date 21:06 20-07-2023

Արտակարգ դեպք Երևանում․ հղի կնոջը պարեկները շտապ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատուն, որտեղ էլ իրենց մասնագիտական հմտությամբ փայլել են բժիշկները. լույս աշխարհ եկած աղջնակն ու նրա մայրն ապահով ձեռքերում են․

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Արման Գրիգորյանն ու կրտսեր պարեկ Հակոբ Կարապետյանը Արգիշտի փողոցում ծառայություն կատարելիս են լինում, երբ նրանց է մոտենում Hyundai մակնիշի ավտոմեքենան, որի միջից դուրս գալով` վարորդը պարեկներին հայտնում է, որ իր հղի կնոջ մոտ ուժեղ ցավեր են սկսվել ու քանի որ ինքը լարված է, չի կարողանում վարել մեքենան, խնդրում է, որպեսզի պարեկները կնոջը և իրենց ավտոմեքենան ուղեկցեն «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատուն, քանի որ կինը հաշվառված է այդ ծննդատանը։

Պարեկները տղամարդուն և նրա հղի  կնոջն ուղեկցում են Էրեբունու ծննդատուն, որտեղ փայլում են բժիշկները․ կնոջը շտապ տեղափոխում  են ծնարան, որտեղ էլ լույս աշխարհ է գալիս ամուսինների հրաշք աղջնակը

Բժիշկները նաև ասում էին, որ եթե մի քիչ ուշացնեին, հնարավոր է՝ ծննդկանի և երեխայի վիճակը ծանրանար։

Հիմա արդեն շնորհիվ «Էրեբունու» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի՝ երեխայի և նրա մոր կյանքին վտանգ չի սպառնում։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրուցում փոքրիկի հայրը` 35-ամյա Արսեն Վ.-ն, իր կնոջ և ընտանիիք անդամների անունից երախտիքի ու շնորհակալանքի խոսքեր էր ուղղում պարեկներիn, «Էրեբունի» բժշկական կենտրոnի ծննդատան բուժանձնակազմին` ասելով.

«Ես այնքան լարված էի, որ ամեն պահի հնարավոր էր վթարի ենթարկվել, լավ է պարեկներին տեսա, մի բերան խնդրեցի ու ինձ ուղեկցեցին հիվանդանոց, որտեղ էլ իրենց մարդկային վերաբերմունքով փայլեցին ծննդատան բժիշկները»։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր