211652_close_icon
views-count562 դիտում article-date 21:11 10-11-2022

Կապիտալ նորոգման է ենթարկվում Գավառի համայնքապետարանի շենքը

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականի սուվբենցիոն ծրագրերի շրջանակներում կապիտալ նորոգման է ենթարկվում Գավառի համայնքապետարանի վարչական շենքը։

Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է 2022 թվականի հոկտեմբերի վերջերից եւ կավարտվի 2023 թվականի ընթացքում՝ 8-ամսյա ժամկետում։ Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 174 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ Կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է տանիքի, նկուղային հարկի, նիստերի դահլիճի երկու հարկերի աշխատասենյակների եւ միջանցքների, հատակի  կապիտալ նորոգում, նոր դռների եւ լուսամուտների տեղադրում, շենքի արտաքին տեսքի բարեկարգում եւ ներքին հարդարում։ 1000 քառակուսի մետր կազմում է տանիքը, 1800 քառակուսի մետր՝ շենքի ներսի հիմնանորոգվող տարածքը։

Ծրագրի իրականացման արդյունքում Գավառի համայնքապետարանը կապահովվի շենքային լավագույն պայմաններով ու արդի չափորոշիչներին համապատասխան աշխատանքային  տարածքով, նիստերի դահլիճով։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Ֆավորիտ-Մ» ՍՊԸ-ն։

«Նկուղային հարկը կապիտալ նորոգումից հետո կարող է ծառայել որպես ապաստարան, անհրաժեշտության դեպքում՝ փաստաթղթերի արխիվացման տարածք։ Այժմ անբարեկարգ վիճակում գտնվող բոլոր աշխատասենյակները, նիստերի դահլիճը, տանիքը, հատակը, պատուհաններն ու դռները կունենան բոլորովին նորացված տեսք, համայնքապետարանի աշխատանքները, ավագանու նիստերը, այլ կարգի միջոցառումները կկազմակերպվեն միանգամայն բարեկարգված ու հրապուրիչ միջավայրում»,-տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

Նմանատիպ նյութեր