Թուրքիան ներկայացրել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նախապայմանները
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան կքննարկի Սիրիայի հետ դիվանագիտական կապեր հաստատելու հարցը, եթե համապատասխան պայմաններ ստեղծվեն։ Այս մասին Չավուշօղլուն խոսել է լրագրողների հետ զրույցի ժամանակ․ հաղորդում է «Արմենպրեսը»:
«Սիրիայի հարցում մենք պահպանում ենք մեր սկզբունքային դիրքորոշումը՝ հիմնված չորս ռազմավարական նպատակների վրա՝ երկրի միասնության և տարածքային ամբողջականության պահպանում, քաղաքական որոշման հիման վրա հաստատուն կայունություն, մեր սահմաններից ահաբեկչության սպառնալիքի վերացում, սիրիացիների անվտանգ վերադարձ իրենց հայրենիք»,- ասել է նա:
Չավուշօղլուն հավելել է, որ եթե պայմաններ ստեղծվեն դիվանագիտական հարաբերությունների հաստատման շուրջ քննարկումները հատուկ ծառայությունների հարթությունից կտեղափոխվեն դիվանագիտական հարթություն:
«եթե համապատասխան պայմաններ ստեղծվեն հատուկ ծառայությունների միջև առկա շփումները դիվանագիտական հարթություն տեղափոխելու համար, մենք դա նույնպես կդիտարկենք»,- հավելել է նա։