211652_close_icon
views-count1309 դիտում article-date 18:10 27-10-2024

Վրաստանը Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու ծրագրեր չունի. Կոբախիձե

Վրաստանը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի և չունի դրանք հաստատելու ծրագրեր։ 

Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ, մենք պարզապես վարում ենք քաղաքականությունը՝ ելնելով ազգային շահերից, սակայն արտաքին քաղաքական խաղացողների հետ մենք չունենք այնպիսի լուրջ հարաբերություններ, ինչպիսին, օրինակ, եվրաինտեգրումն է»,- ասել է նա։ 

Ռուսաստանի հետ դիվանագիտական ամուր հարաբերություններ կառուցելու հնարավոր ծրագրերի մասին հարցին Վրաստանի վարչապետը բացասաբար է պատասխանել՝ հղում անելով Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդրին։

Նմանատիպ նյութեր