Քննարկվում է Հակոբ Պարոնյան-Գրիգոր Լուսավորիչ փողոցների ստորգետնյա հետիոտնային անցման նորոգման խնդիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի քաղաքապետարանի ծրագրով այս տարի շուրջ 50 մլն դրամ է հատկացվել «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը հիմնանորոգելու համար:
Քաղաքապետարանից հայտնում են, որ շինարարական աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել է ոլորտը համակարգող Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Համայնքն այսօր դիտարկում է նաև Հակոբ Պարոնյան-Գրիգոր Լուսավորիչ փողոցների ստորգետնյա հետիոտնային անցման նորոգման խնդիրը: