211652_close_icon
views-count29307 դիտում article-date 23:52 07-11-2022

Ողբերգական դեպք Երևանում․ Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերվել է PALOMA հյուրանոցային համալիրի նախկին տնօրենի դին․ ժամանել է Արաբկիրի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ավետ Ավետիսյան 76/1 շենքի բակում դի կա։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գոռ Մանուկյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի  1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար՝ Արամ Դադոյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Դավիթ  Եսայանն ու Արծրուն Ավոյանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը, ով Երևանի բնակիչ 43-ամյա Արմեն Օ․-ն էր, անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Այս տեղեկությունները նախնական են, և ոստիկաններն ու քննչական բաժինը պարզում են։ 

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են  մահացածին պատկանող  ավտոմեքենան։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը իր շրջապատում մեծ հարգանք էր վայելում, ընտանիքին ու ընկերներին նվիրված անձնավորություն էր, և նա եղել է PALOMA հյուրանոցային համալիրի նախկին տնօրենը։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր