3679 դիտում
23:25 07-11-2022
Այս գիշեր տեղի կունենա «արյունոտ Լուսնի» ամբողջական խավարում
Լույս նոյեմբերի 8-ը տեղի կունենա Լուսնի ամբողջական խավարում, որը տեսանելի կլինի ամբողջ Հյուսիսային Ամերիկայում: Ասիայում, Ավստրալիայում և Խաղաղ օվկիանոսի մնացած հատվածում այն տեսանելի կլինի մայրամուտից հետո, գրում է The Guardian-ը:
Պարբերականը նկատում է, որ խավարման ժամանակ Ուրան մոլորակը պետք է որ տեսանելի լինի Լուսնից ընդամենը մեկ մատի լայնությամբ՝ նմանվելով պայծառ աստղի:
Խավարումը կտևի մոտ 90 րոպե:
Բացի այդ, Լուսինը կստանա կարմրանարնջագույն երանգ։ Դա տեղի է ունենում, երբ Երկիրն անցնում է Լուսնի և Արեգակի միջև, և Երկրի ստվերը ծածկում է մեր բնական արբանյակը:
Աղբյուրը նշում է, որ Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի մեծ մասի բնակիչները, ցավոք, հնարավորություն չեն ունենա դիտելու խավարումը: Նրանք պետք է սպասեն մինչև 2025 թվականը, երբ տեղի կունենա այս ֆենոմենը:

Նմանատիպ նյութեր
4378 դիտում
22:15 04-02-2015
Մարտի 20-ին արեւի խավարում տեղի կունենա
4088 դիտում
15:53 30-04-2022
Ապրիլի 30-ին տեղի կունենա արևի մասնակի խավարում, այն կկարողանան տեսնել հարավային կիսագնդի բնակիչները
3048 դիտում
23:55 07-12-2022
Դեկտեմբերի 8-ին տեղի կունենա Մարսի խավարում․ ի՞նչ է այն և արդյո՞ք տեսանելի կլինի Հայաստանից
Այս բաժնից
1591 դիտում
19:36 16-03-2024
Ըստ հարցումների՝ «Եվրատեսիլ-2024»-ում հաղթելու է Խորվաթիան. Հայաստանը տասնյակի մեջ չի մտնում