Ապրիլի 30-ին տեղի կունենա արևի մասնակի խավարում, այն կկարողանան տեսնել հարավային կիսագնդի բնակիչները
Ապրիլի 30-ին Երկիր մոլորակի հարավային կիսագնդի բնակիչները հնարավորություն կունենան հետևել Արևի մասնակի խավարմանը:
Առավելագույն փուլում Լուսինը կծածկի Արևը 64%-ով։
Մասնավորապես խավարումը տեսանելի կլինի Հարավային Ամերիկայի երկրներում՝ Չիլիում, Արգենտինայում, Պարագվայում, Ուրուգվայում, Պերուի և Բոլիվիայի մի մասում: