Մարտի 20-ին արեւի խավարում տեղի կունենա
                        Մարտի 20-ին տեղի կունենա արեւի խավարում: Լուսինը երկնային լուսատուին կծածկի 9:38-ից 11:39-ը: Արեւային հերթական խավարումն առանձնահատուկ երեւույթ է լինելու, քանի որ հնարավոր կլինի տեսնել նաեւ Վեներա մոլորակը: Աստղագիտական այս երեւույթը կկրկնվի  2033 թվականին: 
Մասնագետներն ընդգծում են, որ արեւի խավարմանը խորհուրդ չի տրվում հետեւել անզեն աչքերով: Դրա համար պետք է օգտագործել աստղադիտակ կամ հատուկ մգեցված ապակի:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

