211652_close_icon
views-count17345 դիտում article-date 18:00 06-11-2022

Արտակարգ դեպք՝ Երևանում. կոտրել են Շիրակի և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում տեղադրված, փողոցը վերահսկող տեսախցիկն ու լուսարձակը 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 3-ին արտակարգ դեպք է  տեղի ունեցել Երևանում։ «ՀՀ ոստիկանության տեսանկարահանման էլեկտրոնային համակարգերի կենտրոն» պետական ոչ-առևտրային կազմակերպության անվտանգության և վերահսկողության վարչությունից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին  հայտնել են, որ նույն օրը, ժամը 11։30-ի սահմաններում մասնագետները շրջայցի ժամանակ նկատել են, որ Շիրակի և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում տեղադրված, իրենց կողմից վերահսկվող տեսախցիկի և լուսարձակի ապակիները անհայտ անձի կամ անձանց կողմից կոտրվել են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում գույքի դիտավորյալ ոչնչացում հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր