31547 դիտում
20:00 05-11-2022
Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են BMW X5-ն ու Lada-ն․ օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-րդ գումարտակի 2-րդ վաշտում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 2-ին Երևանում տեղի ունեցեած ավտովթարի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 17։10-ի սահմաններում, Սարկավագի փողոցում բախվել են Վլադիմիր Վարդազարյանի վարած BMW X5 մակնիշի և Կառլեն Մկրտչյանի վարած Lada մակնիշի ավտոմեքենաները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու կրտսեր պարեկ Էդգար Սաֆարյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Իսկ ավագ պարեկ Ռ․ Եղիազարյանը տեղում պարզել է, որ վիրավորներից մեկը դիմել է հիվանդանոց և տեղում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել է մնալ հիվանդանոցում։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+