211652_close_icon

Ռուսաստանի նավթագազային ընկերությունները մտադիր են համագործակցել Իրաքի հետ

views-count1969 դիտում article-date 15:25 05-11-2022
Ռուսաստանի նավթագազային ընկերությունները մտադիր են համագործակցել Իրաքի հետ։ Այս մասին ria.ru-ին ասել է Իրաքում Ռուսաստանի դեսպանատան տնտեսական խորհրդական Իլյա Լոբովը։

«Չնայած երկրում բարդ ռազմաքաղաքական իրավիճակին՝ մեր նավթագազային ընկերություններն ամբողջությամբ կատարում են Իրաքի գործընկերների առջեւ պայմանագրային պայմանները եւ ծրագրեր են մշակում՝ զարգացնելու երկարաժամկետ հեռանկարով հարաբերությունները»,-ասել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ Մոսկվան հույս ունի, որ առաջիկայում կհաջողվի անցում կատարել «Բլոկ 10» հեռանկարային նախագծի յուրացման կոմերցիոն փուլի։

«Նույն իրավիճակն է նաեւ «Բաշնեֆտի» մոտ, որը մշակում է «Բլոկ 12»-ը։ Ածխաջրածնային հանածոների հետախուզությունը շուտով կավարտվի, մեր նավթագործները սկսել են նաեւ արդյունաբերական նավթարդյունաբերության փուլի անցման համար հռչակագրի պատրաստումը»,-հավելել է Լոբովը։

Նմանատիպ նյութեր