211652_close_icon
views-count1745 դիտում article-date 16:18 04-11-2022

Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են ռուսական հացահատիկն անվճար ուղարկել Աֆրիկա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում որոշվել է Աֆրիկա հացահատիկ մատակարարել անվճար, գրում է kommersant.ru-ն։

Նախօրեին Թուրքիայի նախագահը հայտնել է, որ հացահատիկի նորացված գործարքի շրջանակում հացահատիկի առաջին խմբաքանակն ուղարկվել է Սոմալի, Սուդան և Ջիբութի։

«Պուտինի հետ մեր բանակցությունների ընթացքում մենք պայմանավորվել ենք հացահատիկ անվճար ուղարկել աղքատ երկրներ։ Մենք համաձայն ենք Պուտինի հետ, որ Աֆրիկան պետք է շահի Սևծովյան հացահատիկային միջանցքից։ Մենք կապահովենք, որ հացահատիկով չոր բեռնատար նավերը հասնեն այն երկրներ, որոնք ներկայումս տառապում են պարենային ծանր ճգնաժամից և սովից»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նմանատիպ նյութեր