Վանաձորի թիվ 32 ՆՈՒՀ-ի միջին խմբի երեխաները ներկայացրեցին «Ոսկե աշուն» թեմայով բաց դաս․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱԱՆՅՈՒԹ
Նոյեմբերի 2-ին Վանաձորի թիվ 32 ՆՈՒՀ-ի միջին խումբը բաց դաս ներկայացրեց «Ոսկե աշուն» թեմայով: Երեխաների առաջին բաց դասն էր. նրանք անկաշկանդ կատարեցին իրենց տրված հանձնարարությունները։
Երեխաները տերևի վրա ջրաներկով ներկեցին և թղթի վրա ստացան գեղեցիկ տերևներ։ Տնօրեն Անուշ Պապոյանը շնորհակալություն հայտնեց, դաստիարակ՝ Թամարա Նիկողոսյանին գեղեցիկ դասի համար։ Նա իր խոսքում նշեց, որ երեխաները՝ հատկապես աղջիկները, աշնան նման թուգուհիներ են դարձել, իսկ տղաներն էլ մեր ապագա զինվորներն են։ Վերջում էլ երեխաներին մաղթեց խաղաղություն։
Ծնողներից մի քանիսն էլ հատուկ շնորհակալություն հայտնեցին դաստիարակ Թ. Նիկողոսյանին իրենց երեխաների գիտելիքները ընդլայնելու համար։ Բաց դասին ներկա էին տնօրեն Ա.Պապոյանը, փոխտնօրեն Հ.Գյուլզադյանը, երաժշտության դաստիարակ Ռ. Ազիզբեկյանը, դաստիարակի օգնական Լ.Ալեքսանյանը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի