211652_close_icon
views-count35678 դիտում article-date 14:34 04-11-2022

Երևանում Նոր Նորքի ոստիկաններն իրականացրել են հերթական օպերացիան. բաժին է տեղափոխվել 40-ամյա տղամարդը, ով հայտնել է, որ ինքը «Մարմարի աշխարհ» ՍՊԸ տնօրենն է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Նոր Նորքի վարչական տարածքում իրականացրել են «Զինանոց 2022» համալիր կանխարգելիչ միջոցառում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառման շրջանակում ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, ապա այն իրացնելով՝ Մոլդովական փողոցում թմրանյութ պահելու, օգտագործելու հիմնավոր կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ՝ 40-ամյա Ա. Մ-ին։

Վերջինս եղել է Toyota մակնիշի ավտոմեքենայով, իսկ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք, փաստի առթիվ էլ նախաքննություն է կատարվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մ-ն ոստիկանությունում հայտնել է, որ ինքը Հայաստանում հայտնի «Մարմարի աշխարհ» ՍՊԸ տնօրենն է։

Թե ինչ հանգամանքներում է կաթուցիչը հայտնվել նրա մոտ, ոստիկանությունը պարզում է։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր