30931 դիտում
11:30 04-11-2022
Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են Opel-ն ու VAZ 2106-ը․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 46-ամյա Կարեն Հ․-ի վարած Opel մակնիշի և 37-ամյա Ներսես Փ.-ի վարած VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ներսես Փ․-ն տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են Ճանպարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։
Դեպքի վայր են ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Բդոյանի գլխավորությամբ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
24088 դիտում
17:32 14-06-2023
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ բախվել են VAZ 2106-ը և VAZ 2107-ը․ կա 1 զոհ, 7 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ