211652_close_icon
views-count1361 դիտում article-date 21:35 03-11-2022

Շիրակի մարզպետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի ենթակայության մշակութային և մարզական 6 կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի ենթակայության մշակութային և մարզական վեց կազմակերպությունների՝ «Գյումրու ժողգործիքների նվագախմբի», «Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի», «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի», «Շիրակի երկրագիտական թանգարանի», «Ամասիայի մանկական արվեստի դպրոցի», «Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի» ղեկավարների մասնակցությամբ։

Հանդիպման ժամանակ հաստատությունների ղեկավարները ներկայացրել են անցած 10 ամիսների կատարած աշխատանքների հաշվետվությունը, քննարկվել են իրականացված ծրագրերի ընթացքն, արձանագրված բացթողումները, ինչպես նաև առաջիկա անելիքները։

Շիրակի մարզպետը կարևորելով աշխատանքներում հաշվետվողականությունն ու թափանցիկությունը՝ նշել է, որ կառույցների կողմից ամեն ինչ պետք է արվի դերի բարձրացման, Շիրակի մշակութային և սպորտային ուժեղ կողմերը առավել ներկայանալի դարձնելու համար։

Նմանատիպ նյութեր