Փամբակ և Արտանիշ գյուղերի ճանապարհի երկայնքով փայտյա սյուները ՀԿԵ-ից վերցվեցին և տրվեցին ՊՆ-ին
Կառավարությունն այսօրվա նիստում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմից գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին որոշում է ընդունել:
Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ նախագծի ընդունումը անհրաժեշտ է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմում ներառված Փամբակ և Արտանիշ գյուղերի ճանապարհահատվածի երկայնքով առկա չշահագործվող գծային կապի փայտյա սյուները կոնցենսիոն ակտիվների կազմից հանելու և ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացնելու համար` զորամասերի պահպանության տեղամասերում անձնակազմի պաշտպանության կառույցների սարքավորման և ինժեներական արգելափակոցների տեղադրման նպատակով:
Ներկայումս պահանջվող գծային կապի փայտյա սյուները չեն շահագործվում և ներառված չեն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի արտադրական աշխատանքների մեջ: