1319 դիտում
17:11 04-11-2014
Արտերկրի մեր հայրենակիցների հարցերին Skype-ի միջոցով տրվեցին սպառիչ պատասխաններ
Նոյեմբերի 4-ին ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կազմակերպական-հսկողական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը Skype-ի միջոցով հերթական անգամ պատասխանեց արտերկրի մեր հայրենակիցների հարցերին:
Մոսկվայում գտնվող մեր հայրենակիցը ցանկանում էր տեղեկանալ դեսպանատան միջոցով անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու, ինչպես և վավերականության նշում կատարելու կարգին, ինչը եւ պարզաբանվեց նրան:
Արտերկրում բնակվող մեր մեկ այլ հայրենակցի հարցը հետեւյալն էր. նա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմել է դեսպանատուն, սակայն նրան մերժել են՝ պահանջելով զինվորական գրքույկ:
Մեր հայրենակցին պարզաբանվեց գործող կարգը: Միաժամանակ կապ հաստատվեց արտաքին գործերի նախարարության համապատասխան բաժնի պետի հետ, ով պատրաստակամություն հայտնեց օգնել քաղաքացուն՝ ծագած խնդիրները լուծելու հարցում:
Ռուսաստանի Դաշնությունում գտնվող մեր հայրենակցի հարցը թեեւ ոստիկանության իրավասություններից դուրս էր, այնուամենայնիվ, տրվեց իրավական իրազեկում: Խոսքը վերաբերում է միաժամանակ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող նրա երեխայի՝ հետագայում Հայաստանի զինված ուժերում ծառայելուն: Պարզաբանվեց, որ այլ պետության քաղաքացիություն ընդունած Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից՝ անկախ այն հանգամանքից՝ ծառայե՞լ է այլ պետությունում, թե՝ ոչ:
Արտերկրի մեր հայրենակիցների հարցերը, ինչպես միշտ, բազմաբնույթ էին. դրանց տրվեցին սպառիչ պատասխաններ:
Սկայպի միջոցով հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 10-ից 12-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1060 դիտում
17:36 30-09-2014
Արտերկրի մեր հայրենակիցների հետ skype-ի միջոցով կայացավ հերթական ուղիղ կապը
1042 դիտում
15:55 13-10-2014
Հոկտեմբերի 14-ին Skype-ի միջոցով կկայանա հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ
1231 դիտում
10:58 14-07-2015
ԱՅՍՕՐ skype-ի միջոցով կկայանա հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ. ՀՀ Ոստիկանություն
Այս բաժնից
772 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
643 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
442 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը