211652_close_icon
views-count871 դիտում article-date 14:31 03-11-2022

9 համայնքներում 14 ծրագրերի իրականացման համար կտրամադրվի 728 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 3-ի նիստում որոշեց 2022-ի բյուջեում վերաբաշխում իրականացնել եւ 2021-2022 թվականների սուբվենցիոն ծրագրերի համար գումար հատկացնել Արարատի, Արմավիրի, Լոռու և Տավուշի մարզերին:

ՏԿԵ նախագահ Գնել Սանոսյանն ասաց, որ այս նախագծով առաջարկվում է 9 համայնքներում 14 ծրագրերի իրականացման համար տրամադրել 728 մլն դրամ. «Այս ծրագրերից 9-ը արդեն 2022-ի ծրագրեր են: Արարատի մարզում մեկ ծրագիր է, գումարը 30 մլն դրամ: Արմավիրի մարզում 4 ծրագիր է, 164 մլն դրամ, Լոռու մարզում 6 ծրագիր է, 179 մլն դրամ եւ Տավուշի մարզում 3 ծրագիր է, 354 մլն դրամ:

Այս որոշումը կայացնելու արդյունքում կունենանք արդեն, որ 361 ծրագրի համար կառավարությունը ֆինանսավորել է 10 մլրդ 440 մլն դրամ»,-ասաց նախարարը:

«2023-ի բյուջեով մոտ 22 մլրդ դրամ ենք նախատեսում հատկացնել սուբվենցիոն ծրագրերի համար: Ստացվում է, որ 2018-ի համեմատ սուբվենցիոն ծրագրերի ծավալը համարյա տասնապատկում ենք: Մասնավորապես, 2018-ին հատկացրել ենք այդ նպատակով 2,5 մլրդ դրամ»,-ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր