211652_close_icon
views-count1914 դիտում article-date 21:11 01-11-2022

Սոչին ավելի վատ էր քան Պրահան. Կարեն Ավագյան

ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը գրել է. «Սոչին ավելի վատ էր քան Պրահան։ Հաջորդն էլ ավելի վատ է լինելու քան Սոչին ու որևէ կապ չունի թե աշխարհագրական առումով այն որտեղ կլինի։

Երբ անդադար ասում ենք, որ խնդիրը Սոչիի մեջ չէ և ոչ էլ ընդունողների ու միջնորդների, սրա մասին ենք ասում։ Հանդիպում, որտեղ չկա Հայաստան չի կարող արդյունք տալ Հայաստանի համար։

Պուտինից ակնկալիքներ, Բորելից ակնկալիքներ, էլ չգիտեմ ումից ակնկալիքներ։ Իրական ակնկալիքներն ամեն անգամ փշրել մեկի գլխին արդեն դարձել է օրինաչափություն։

Մեկ բան կա անելու։ Հայաստանին ներկա դարձնել։ Դրա նախապայմանն էլ ինձնից լավ գիտեք»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր