Եվրամիության անդամ-պետությունների բոլոր տարածաշրջանների մեջ Պրահան գործազրկության ամենացածր ցուցանիշն ունի
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, համաձայն Eurostat գործակալության կատարած հետազոտության արդյունքների, Պրահան Եվրամիության անդամ-պետությունների բոլոր տարածաշրջանների մեջ ունի գործազրկության ամենացածր ցուցանիշ, որը կազմում է միայն 2,5%:
Չեխիայի մայրաքաղաքից հետո առաջին տասնյակում մնացած բոլոր տեղերը զբաղեցնում են Գերմանիայի տարածաշրջանները:
Դրան հակառակ գործազրկության ամենաբարձր մակարդակ գրանցվել է իսպանիայի Անդալուզիայի ինքնավար մարզում, որտեղ բնակչության 34,8%-ը աշխատանք չունի:
Ըստ հետազորտության, 2014-ին ԵՄ միայն 54 տարածաշրջանում է գործազրկութւյան մակարդակը ցարծ եղել 5%-ից՝ 23-ը Գերմանիայում,. 16-ը Մեծ Բրիտանիայում, 6-ը Ավստրիայում, 3-ական՝ Բելգիայում և Ռումինիայում և մեկական՝ Չեխիայում, Իտալիայում և Հունգարիայում:
Փոխարենը՝ բնակչության 20%-ից ավելին աշխատանք չունեն ԵՄ 29 տարածաշրջաններում՝ Իսպանիայում՝ 13, Հունաստանում՝ 12 և Իտալիայում՝ 4: