36961 դիտում
19:18 20-12-2019
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանի Ինֆորմատիկայի Պետական Քոլեջում. ուսանողը տեղափոխվել է հիվանդանոց
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 19-ին, Երևանում տեղի ունեցած վիճաբանության փաստով։
Ժամը 17։50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «քթի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 16-ամյա Դմիտրի Ս-ն է, ով սովորում է Արաբկիր վարչական շրջանի Ինֆորմատիկայի Պետական Քոլեջում։
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Մամիկոնյանց փողոցի 52 հասցեում գտնվող նշված քոլեջից։
Մինչ բժիշկներն օգնություն էին ցուցաբերում երեխային, Արաբկիրի ոստիկանները՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը, ժամը 11։30-ի սահմաններում նշված քոլեջի լսարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել Դմիտրի Ս-ի և նրա հասակակից՝ Արմավիրի մարզի բնակիչ Արմեն Ս-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս ձեռքով և ոտքով հարվածներ է հասցրել Դմիտրի Ս-ի մարմնի տարբեր մասերին։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2158 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)