ԱՄՆ-ի փոխնախագահն աջակցություն է խոստացել իրանցի ցուցարարներին
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը Իրանում կառավարության դեմ բողոքի ցույցերի մասնակիցներին աջակցություն է խոստացել։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն։
«Այսօր իրանական ազգը կրկին ոտքի է կանգնել, որպեսզի պահանջի ազատություն ու հնարավորություններ, և նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ Միացյալ Նահանգները նրանց կողքին են։ Այս անգամ մենք չենք լռի»,-ասել է նա։
«Կանաչ հեղափոխությունը դաժանորեն ճնշվեց և Իրանի փողոցներում լռությունը համընկավ Սպիտակ Տանլռության հետ։ Մինչ օրս բազմաթիվ իրանցիներ մեղադրում են ԱՄՆ-ին, որ կարիքի պահին լքեցինք նրանց»,-մեջբերում է Փենսի խոսքը The Washington Post թերթը։