211652_close_icon

Այնպես արեցին, որ սփյուռքի մեր հայրենակիցների մոտ կորավ հավատն առ Հայաստան ու Արցախ․ Հովհաննես Խաչատրյան

views-count1185 դիտում article-date 15:05 29-10-2022
Հովհաննես Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Մեր ուժը մեր բազմակարծության մեջ էր, բայց ցավոք օրվա կապիտուլյանտ իշխանությունը դա էլ մսխեց:

1999 թվականից սկսած Հայաստան-Սփյուռք համաժողովները սկսել են կազմակերպվել: Սփյուռքի բացառիկ դերակատարմամբ, ռազմավարական նպատակների գիտակցումով էր պայմանավորված, 2008-ին կառավարության կազմում սփյուռքի նախարարության ստեղծումը, բայց սրանք իրենց քաղաքական բարոյականության բացակայության պատճառով դա էլ քանդեցին: 

Հայաստան-Սփյուռք փոխկապակցվածությունը, մինչև սրանց իշխանության գալը, բաժան-բաժան չի եղել: Սրանք ինչպես Հայաստանը պառակտեցին, այնպես էլ պառակտեցին սփյուռքը: Սրանք խոսում են միասնականության մասին, միասնականությունը ենթադրում է բոլորի ներգրավվածությունն ու գործունեությունը, եթե լիներ միսնականություն ապա երկու կաթողիկոսները չէին մերժի համաժողովին մասնակցելու հրավերը:

Կապիտուլյանտն ու նրան շրջապատող խունտան քանդեցին Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Այնպես արեցին, որ սփյուռքի մեր քույրերն ու եղբայրները գլուխները կախ են ման գալիս ազիկների առջև:

Ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում սրանք բաժանեցին սևերի ու սպիտակների, սփյուռքի գաղթոջախների ներսում ևս թշնամություն, պառակտում մտցրեցին: Այնպես արեցին, որ սփյուռքի մեր հայրենակիցների մոտ կորավ հավատն առ Հայաստան ու Արցախ: Այս 4 տարիների ընթացքում, սրանք իրենց հանդիպումների ժամանակ, երբեք չխոսեցին, մոռացության մատնեցին ցեղասպանության ճանաչումը:

Ցավոք պետք է արձանագրենք, որ վերջին երկու տարում սրանց հանցավոր, ապիկար կառավարման պատճառով սփյուռքը հրաժարվել է գումար փոխանցել Հայաստանին և ոչ մի ներդրում չի արվում սփյուռքի կողմից»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր