Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը չի փոխվի. դատարանը մերժել է պաշտպանների բողոքը. NEWS.am
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ հոկտեմբերի 28–ին, մերժել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խմբի բողոքը եւ անփոփոխ թողել Տոնոյանի խափանման միջոցը: Այս մասին NEWS.am- ի հետ զրույցում ասաց Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն դատարանը մեկ ամիս առաջ էր մերժել ռազմամթերքի մատակարարման չարաշահումների գործով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու կամ նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։
Խափանման միջոցը փոխելու համար որպես գրավ էր առաջարկվել Տոնոյանի բնակարանը՝ 35 մլն դրամի դիմաց։ Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը այս որոշման դեմ բողոք էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում