2485 դիտում
20:39 07-09-2020
Արսեն Բաբայանի նկատմամբ ընտրված անձնական երաշխավորություն խափանման միջոցը վերացվեց. դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը
[url=https://www.tert.am/am/news/2020/09/07/Babayan/3389908?fbclid=IwAR2bUeHCrl5lFSlpc9BLTU08_6tS_cLChaV-6xw93O1FvvG-tFEH-B5WknQ]Tert.am[/url]-ը գրում է. Դատարանը բավարարեց մեր միջնորդությունը վերացնելով իմ նկատմամբ ընտրված անձնական երաշխավորություն խափանման միջոցը:
Այս մասին գրառում է կատարել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը։
Նշենք, որ Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանն ասել էր, որ իր պաշտպանյալի նկատմամբ որեւէ խափանման միջոց ընտրելու անհրաժեշտություն չկա, եւ, որ գործին խոչընդոտելու կամ թաքնվելու ռիսկը բացակայում է։ Մեղադրող դատախազն էլ առարկել էր միջնորդության դեմ եւ խնդրել դատարանին՝ մերժել անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Բաբայանը 2018թ․ մարտի 5-ին համատեղության կարգով հանդիսանալով Հայաստանի Հանրապետության ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարը, օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին եւ այլ պաշտոնակատար անձանց՝ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն։
Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով:
Նմանատիպ նյութեր
10298 դիտում
20:16 04-05-2020
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը կրկին մակագրվել է Աննա Դանիբեկյանին
8642 դիտում
16:06 02-12-2021
Դատարանը Սայաթ Շիրինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացրեց
1120 դիտում
21:42 12-11-2024
Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը վերացվեց․ փաստաբան
Այս բաժնից
451 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
577 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1039 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը