211652_close_icon
views-count28977 դիտում article-date 23:15 29-07-2019

Վիճաբանություն-ծեծկռտուք Վայոց Ձորի մարզում. կասկածյալների մեջ է վարչական շրջանի ղեկավարը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 27-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել Արտաբույնք գյուղի բնակիչ՝ 41-ամյա Սյուզաննա Վ-ից, ով հայտնել է, որ ժամեր առաջ Գողթանիկ գյուղի «Համալիր» կոչվող տարածքում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Գողթանիկ գյուղի բնակիչ Համբարձում Ս-ն իր որդու՝ Անդրանիկ Ս-ի հետ ծեծի են ենթարկել և իրեն, և իր եղբորը՝ Սաշա Վ-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև դեպքի վայր ժամանած ոստիկաններին Սյուզաննա Վ-ն հայտնել է, որ Համբարձում Ս-ն հրել, գցել է իրեն, ինչի հետևանքով աջ թևի շրջանում վնասվածք է ստացել, իսկ հետո Համբարձում և Անդրանիկ Ս-երը քարերով և փայտերով հարվածներ են հասցրել իր եղբորը, ով մարմնի տաբեր մասերում վնասվածքներ է ստացել։ Մինչ Եղեգնաձորի ոստիկանները լսում էին Սյուզաննա Վ-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժին է դիմում Համբարձում Ս-ն՝ հայտնելով, որ Սյուզաննա Վ-ի մատնանշված վայրում նա և իր եղբայրը, ով Արարատի մարզի բնակիչ է, ծեծի են ենթարկել իրեն փայտերով և դույլով, որից հետո Սյուզաննան փայտերով հարվածել է իր որդուն։ Համբարձում Ս-ն հայտնել է նաև, որ ինքը և իր որդին մարմնական վնասվածքներ են ստացել։ Փաստի առթիվ նախապատրաստված նյութերի շրջանակում հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություններ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Համբարձում Ս-ն Վայոց Ձորի մարզի Գողթանիկ գյուղի վարչական շրջանի ղեկավարն է։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր