211652_close_icon
views-count1957 դիտում article-date 18:11 05-03-2026

Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքը

Մարտի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ–ից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող հարցերի:

Նմանատիպ նյութեր