211652_close_icon
views-count28159 դիտում article-date 22:41 26-10-2022

Էրեբունու ոստիկանները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա. բերման ենթարկվածների մեջ են «Սագ» և «Բադ» մականվամբ տղամարդիկ 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հոկտեմբերի 25-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները «Զինանոց 222» համալիր կանխարգելիչ միջոցառումների շրջանակում օպերատիվ տվյալներ են ստացել, ապա այն իրացնելով՝ Էրեբունու փողոցից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու համար ձերբակալել ու ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 53-ամյա Ա. Մ-ին, ում մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է սպիտակ բյուրեղանման զանգված։ 

Փաստերի ճնշման տակ Ա. Մ-ն հայտնել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է «Կրիստալ» տեսակի թմրամիջոց։ 

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները պարզել են նաև, որ Ա. Մ-ն , ով հայտնի է «Սագ» մականվամբ, թմրամիջոցը ձեռք է բերել ոմն Վ. Մ-ից՝ «Բադ»մականվամբ, Կ. Ն-ի միջնորդությամբ։ 

Քրեական հետախույզները ժամերի ընթացքում պարզել են, որ ոմն Վ. Մ-ն 45 տարեկան է, Երևանի բնակիչ, իսկ ոմն Կ. Ն-ն՝ Երևանի բնակիչ, 59 տարեկան։ 

Վերջիններս հայտնաբերվել ու բերման են ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին, անձնական խուզարկությամբ Վ. Մ-ի մոտ հայտնաբերվել է սպիտակ բյուրեղանման զանգվածներ և դեղնականաչավուն զանգված, իսկ Կ. Ն-ի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթադոնի լուծույթ։ 

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր